Մատչելիության հղումներ

Երեք նոր դատավոր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ է նշանակել Հարություն Ենոքյանին, Մարգարիտա Հարթենյանին և Գայանե Կարախանյանին:

Հրամանագրով, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, համապատասխանաբար դադարեցվել են Հարություն Ենոքյանի՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի, Մարգարիտա Հարթենյանի՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի, և Գայանե Կարախանյանի՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նախագահը այս նշանակումների համար հիմք է ընդունել Արդարադատության խորհրդի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG