Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա


Հոկտեմբերի 21-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 25-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը անցած գիշեր նվազել է 2-4 աստիճանով, այսօր ցերեկը և առաջիկա երկու օրերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, հոկտեմբերի 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG