Մատչելիության հղումներ

Նիգերիան ազատվեց էբոլայից


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ էբոլայի վարակից զերծ երկիր է հռչակել Նիգերիան, որտեղ վերջին 42 օրերին այդ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել, փոխանցում են լրատվական գործակալությունները:

«Նիգերիան այժմ զերծ է էբոլայից», - երկրի մայրաքաղաք Աբուջայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ռյուի Գամա Վազը՝ շեշտելով Նիգերիայի հաջողությունը հիվանդության դեմ պայքարում և հավելելով․ - «Բայց մեզ համար պետք է հստակ լինի, որ մենք հաղթել ենք միայն մի ճակատամարտում, իսկ պատերազմը կավարտվի, երբ Արևմտյան Աֆրիկան նույնպես էբոլայից զերծ կհռչակվի»:

Էբոլայից առնվազն 4 հազար 546 մարդ է մահացել, հիմնականում՝ Լիբերիայում, Գվինեայում և Սիերա Լեոնեում: Նիգերիայում արձանագրվել էր հիվանդության 20 դեպք, 8-ը՝ մահացու ելքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG