Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է սահմանամերձ զորամաս


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանամերձ զորամասերից մեկում, 19-ը հոկտեմբերի, 2014թ.
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանամերձ զորամասերից մեկում, 19-ը հոկտեմբերի, 2014թ.

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է սահմանամերձ զորամասերից մեկում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը շրջել է զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը և ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։ Նախարարը ստուգել է նաև պահակային ծառայության կազմակերպումը և տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ:

Կիրակի օրը Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը այցելել է նաև հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հուզող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG