Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը այցելում է Իրան


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսում է երկօրյա պաշտոնական այցը Իրան՝ այդ երկրի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով։

Այսօր Թեհրանում նախատեսված են Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վաղը Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի Սուրբ Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG