Մատչելիության հղումներ

logo-print

Պորոշենկո. Ուկրաինան այս ձմեռ էլ Ռուսաստանից գազ կստանա


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը այս ձմեռ Ռուսաստանից գազ կստանա: Ուկրաինական հեռուստաալիքներից մեկին շաբաթ օրը տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, որ առայժմ գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Նա նաև նշել է, որ Միլանում իր և Պուտինի միջև կայացած հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարտի 31-ից մինչ օրս սպառված ռուսական գազի համար Ուկրաինան կվճարի 385 դոլար 1,000 խ/մ գազի դիմաց: Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան նույն այդ գինը վճարի նաև գազի հետագա մատակարարումների համար, սակայն Կիևը փորձում է սակարկել և ավելի ձեռնտու պայմաններ ստանալ:

Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության պաշտոնյաները հոկտեմբերի 21-ին հանդիպելու են Բրյուսելում` գազի գնի հարցը քննարկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG