Մատչելիության հղումներ

Ալիևը ներում է շնորհել ավելի քան 80 դատապարտյալների


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ներման հրամանագիր է ստորագրել՝ երկրի կալանավայրերից ազատ արձակելով ավելի քան 80 դատապարտյալների:

Ազատ արձակվածների թվում են նաև իրավապաշտպանների կողմից ամռանը կազմված քաղբանտարկյալների ցանկում տեղ գտած չորս ակտիվիստներ` այդ թվում երիտասարդական NIDA շարժման անդամներից երեքը:

Նրանք բոլորն էլ դեռ ամիսներ առաջ դիմել էին Իլհամ Ալիևին ներում շնորհելու խնդրանքով` հրաժարվելով նախկինում դավանած քաղաքական հայացքներից և աջակցություն հայտնելով իշխանությունների գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG