Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են տարածաշրջանային այցը


Ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Պյեր Անդիրիոյի այցը տարածաշրջան:

Հանդիպումների ավարտին երեկ երեկոյան միջնորդները Երևանում մամուլի հաղորդագրություն են տարածել, որում մասնավորաբար նշված է․ - «Երկու մայրաքաղաքներում էլ միջնորդները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` Փարիզում այս ամիս կայանալիք հանդիպման նախապատրաստման հարցը»:

Համանախագահները նաև կոչ են արել կողմերին խուսափել իրադրության թեժացմանը նպաստող քայլերից և զերծ մնալ բռնարարքներից` նախևառաջ քաղաքացիական անձանց նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG