Մատչելիության հղումներ

«Ռեգնում»-ի խմբագիրը թողել է պաշտոնը գրաքննության պատճառով


«Ռեգնում»-ի խմբագիրը թողել է պաշտոնը գրաքննության պատճառով
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

«Ռեգնում»-ի գլխավոր խմբագիրը ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ Կրեմլին մոտ կանգնած նոր սեփականատերը հարկադրել է ուկրաինական ճգնաժամը լուսաբանել իր թելադրանքով:

Վիգեն Հակոբյանը, ով չորս տարի Մոսկվայում խմբագրել է «Ռեգնում» լրատվական գործակալությունը և աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել հոկտեմբերի 10-ին, այսօր «Ազատությանը» պատմեց, թե նոր սեփականատիրոջ նշանակած գլխավոր տնօրեն Յուլյա Կրիժանսկայան ինչպես է փորձել թելադրել լրատվական նոր քաղաքականությունը:

«Ասվեց, որ մի մարդ, ով նյուզմեյքեր է հանդիսանում, լավ կլինի, որ էդ մարդը չլինի այլևս։ Ես ասացի, որ դրան չեմ կարող գնալ, որովհետև այդ մարդուն, իր գործունեությունը այդ պայմաններում, այդ ռեգիոնում հարգում եմ և ընդհանրապես «Ռեգնում»-ում բլոկ հասկացողություն չի լինում»,- պատմեց Հակոբյանը։

«Ես զգուշացրեցի բոլոր խմբագիրներին, որ պատրաստվում եմ գնալ պաշտոնից, եթե չշտկվի իրավիճակը: Իրավիճակը չշտկվեց»,- շարունակեց նախկին գլխավոր խմբագիրը.- «Ես հասկացա, որ այդ մարդիկ, ովքեր եկել են և դարձել են «Ռեգնում»-ի 100 տոկոսի սեփականատերը, ամեն դեպքում կանեն այն, ինչ պետք է անեն և ես նրանց չեմ կարող խանգարել, որովհետև ուստավով իրենք ինձ կարող են աշխատանքից ազատել»։

Այս հուլիսին «Ռեգնում»-ի գլխավոր տնօրեն նշանակված Յուլյա Կրիժանսկայան ժամանակին եղել է Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործադիր մարմնի փոխնախագահ:

Ավելի վաղ՝ հունիսին, լրատվամիջոցները գրեցին, որ «Գազպրոմ-մեդիան» դարձել է «Ռեգնումի» նոր սեփականատեր: Այսօր Վիգեն Հակոբյանը չասաց, թե ով է լրատվական գործակալության նոր սեփականատերը, սակայն հավելեց.- «Կարող եմ ասել, որ Ռուսաստանի իշխանության մոտ կանգնած բավականին լուրջ մարդիկ են, բայց «Գազպրոմ-մեդիա»-ի հետ կապ չունեն»։

Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ «Ռեգնում»-ից իր դուրս գալուց հետո աշխատանքից դուրս են եկել գործակալության հայաստանյան մասնաճյուղի անդամները:

«Գազպրոմ»-ի բարձրաստիճան պաշտոնյան այսօր ղեկավարում է «Ռեգնում»-ը

«Հոկտեմբերի սկզբից «Ռեգնում»-ի գլխավոր խմբագրի պաշտոնակատարն եմ և այս ընթացքում իմ աշխատանքին որևէ միջամտություն չի եղել»,- Մոսկվայից «Ազատությանը» հեռախոսով այսօր փոխանցեց Մոդեստ Կոլերովը:

Մեր հարցին ի պատասխան՝ Կոլերովը այսպես բացատրեց «Ռեգնում»-ի և «Գազպրոմ»-ի առնչությունները․- «Գիտեմ, որ «Ռեգնում»-ի տնօրենների խորհրդի նոր նախագահն է «Գազպրոմ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը: Չնայած ֆորմալ առումով «Ռեգնում»-ը «Գազպրոմ-մեդիայի» մաս չէ, սակայն հերքել «Գազպրոմ»-ի առնչությունը՝ ծիծաղելի է, որովհետև «Ռեգնում»-ի տնօրենների խորհրդի նոր նախագահ Ալեքսանդր Բելսպալովը այսօր էլ հանդիսանում է «Գազպրոմ»-ի Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար, և ինքը [«Ռեգնումի» աշխատակիցների հետ առաջին հանդիպմանը՝ այս հուլիսին] հենց այդպես էլ ներկայացավ: Սա հերքելը ծիծաղելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG