Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունները պահպանվում են


Իտալիայում անցկացվող Եվրոպա-Ասիա գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, թե ուկրաինական հակամարտության լուծման «խիստ դրական» նախանշաններ է տեսնում: Մինչդեռ Կրեմլը պնդել է, թե խորը տարաձայնություններ են մնում և Արևմուտքի ներկայացուցիչներին մեղադրել է ճկունություն չցուցաբերելու մեջ:

Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, թե հանդիպումը «լավ, դրական» էր, սակայն նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողներին ասել է․ - «Բանակցությունները իսկապես դժվար էին, շատ թյուրիմացություններ կային, անհամաձայնություններ, սակայն ամեն դեպքում, դրանք շարունակվում են, և կարծիքների փոխանակումը արդեն իսկ առաջընթաց է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG