Մատչելիության հղումներ

Հատուկ կարգավիճակ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններին


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ ստորագրել է Ուկրաինայի արևելքում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին օրենքը, որը նաև ռուսամետ անջատականների համար համաներում է սահմանում՝ բացառությամբ նրանց, ովքեր կասկածվում են ծանր հանցագործությունների մեջ:

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ օրենքի հիմնական նպատակը Դոնբասում իրավիճակի կարգավորման և բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելն է, տվյալ տարածքներին հատուկ կարգավիճակը տրվում է երեք տարի ժամկետով:

Պորոշենկոյի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների տեղական խորհուրդների պատգամավորների արտահերթ ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG