Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հորդորում է Ադրբեջանին ազատ արձակել Յունուս ամուսիններին


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Մարդասիրական հիմնավորումով՝ Միացյալ Նահանգները հորդորում է Ադրբեջանի կառավարությանը իրավապաշտպան Լեյլա Յունուսին անմիջապես անկողմնակալ բժշկական զննության և օգնության, անվտանգության և պայմանների բարելավման հնարավորություն տալ:

«Միացյալ Նահանգներն անհանգստացած է, որ մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը նախնական կալանքի տակ է մնում Ադրբեջանում, և չնայած իր վատթարացող առողջական վիճակին՝ զրկված է անհրաժեշտ բժշկական օգնությունից», - ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի հոկտեմբերի 15-ի հայտարարությունում, համաձայն որի՝ ԱՄՆ-ը նաև մեծապես անհանգստացած է Լեյլա Յունուսի ֆիզիկական անվտանգությանը «շարունակական սպառնալիքների առթիվ»:

Վաշինգտոնը նաև կոչ է անում Բաքվին հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել հանուն հիմնարար ազատությունների պայքարելու համար բանտարկվածներին՝ սկսելով նրանցից, ովքեր լուրջ առողջական խնդիրներ ունեն: «Սա վերաբերում է նաև Լեյլային և նրա ամուսնուն՝ Արիֆին, որոնց վատթարացող առողջական վիճակը նրանց ազատումն ավելի հրատապ է դարձնում», - ասված է հայտարարությունում:

Ջեն Փսաքին նաև շեշտում է, որ Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի իր քաղաքացիների արժանապատվության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմամբ, ինչը բխում է Բաքվի ստանձնած միջազգային պարտավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG