Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները ժամանեցին Երևան


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Բրյուսելում, 22-ը հուլիսի, 2014թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Բրյուսելում, 22-ը հուլիսի, 2014թ․

Երեկ երեկոյան Երևան ժամանեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն:

Նույն օրը միջնորդներին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախատեսվում է, որ այսօր նրանք կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Օրեր առաջ համանախագահները Բաքվում էին, որտեղ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ ֆրանսիացի համանախագահ Անդրոն ասաց, որ այս անգամ Ստեփանակերտ չեն այցելելու:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի միացել տարածաշրջանային այս այցին՝ ընտանեկան պատճառներով:

Միջնորդների այցի հիմնական նպատակը, հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս ամսվա վերջին Փարիզում ծրագրված հանդիպման նախապատրաստումն է:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG