Մատչելիության հղումներ

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձել են նաև հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին և Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ՝ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների բազմակի աճին, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա։

Իր հերթին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ Եվրոպական միությունը շահագրգռված է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ և սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG