Մատչելիության հղումներ

Պուտինը Բելգրադում հանդիպումներ կունենա, կմասնակցի զորահանդեսի


Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելգրադ, 16-ը հոկտեմբերի, 2014թ․

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելգրադ, 16-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Բելգրադ: Ռուսաստանի նախագահը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունենալու, նաև որպես պատվավոր հյուր մասնակցելու է զորահանդեսին՝ նվիրված նացիստներից Սերբիայի ազատագրման 70-րդ տարեդարձին:

Բելգրադում Պուտինը սերբական «Պոլիտիկա» օրաթերթին տված հարցազրույցում ողջունել է «սերբ բարեկամներին» և քննադատություն հնչեցրել Արևմուտքի հասցեին:

Քննադատելով ուկրաինական զարգացումների առնչությամբ Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների և Եվրամիության սահմանած պատժամիջոցները՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձը «աբսուրդ, պատրանքային նպատակ է», և դրա արդյունքում Եվրոպայի տնտեսությունը լուրջ վնասներ է կրելու:

«Մենք հույս ունենք, որ մեր գործըներկները կգիտակցեն Ռուսաստանին շանտաժի ենթարկելու փորձերի դատարկությունը և կհիշեն, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ երկու խոշորագույն միջուկային տերությունների միջև անհամաձայնությունը ռազմավարական կայունության համար», - հավելել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG