Մատչելիության հղումներ

Օբաման և Պորոշենկոն քննարկել են հրադադարը արևելյան Ուկրաինայում


ԱՄՆ – Նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնական հանդիպումը Վաշինգտոնում, 18-ը սեպտեմբերի, 2014թ․

ԱՄՆ – Նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնական հանդիպումը Վաշինգտոնում, 18-ը սեպտեմբերի, 2014թ․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և արևելյան Ուկրաինայի սահմանային բարդ հատվածը ավելի լավ վերահսկելու հնարավորությունները:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, նրանք նաև խոսել են անցած ամիս Մինսկում ստորագրված՝ արևելյան Ուկրաինայում հրադադարի պահպանման կարևորության մասին: Հրադադարը հնարավորություն տվեց թուլացնել ռազմական գործողությունները, սակայն դրանք ամբողջովին չդադարեցին:

Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ Օբաման և Պորոշենկոն քննարկել են նաև էներգետիկ անվտանգության, Ուկրաինայում քաղաքական բարեփոխումների և այդ երկրի տնտեսությունը աշխուժացնելու հետ կապված հարցեր: Օբաման ողջունել է Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG