Մատչելիության հղումներ

Կառավարությունը շուրջ կես միլիոն դոլար է նվիրաբերում «Այբ»-ին


Քիմիական լաբորատորիա «Այբ» կրթահամալիրում, արխիվ

Քիմիական լաբորատորիա «Այբ» կրթահամալիրում, արխիվ

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր 213 միլիոն 838 հազար դրամ (մոտ 521 հազար 560 դոլար) հատկացրեց Կրթության և գիտության նախարարությանը՝ «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու նպատակով։

«Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսում է իրականացնել Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի արդյունքում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվի շուրջ 2 հազար միջազգային որակավորման ուսուցիչ, ովքեր, ըստ ծրագրի, կդառնան փոփոխություններ իրականացնողներ, կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG