Մատչելիության հղումներ

Ըստ «Լևադա»-ի հարցումների՝ Պուտինի վարկանիշը Ռուսաստանում ռեկորդային բարձր է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանցիների միայն 19 տոկոսն է վստահ, որ այսօր երկրում գոյություն ունի նախագահի անձի պաշտամունք։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն այսօր Ռուաստանում ռեկորդային բարձր է՝ 85 տոկոսից ավելին, վկայում են «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումները:

Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 38 տոկոսը վստահում է Պուտինին, 31 տոկոսն աջակցում է Պուտինին, «քանի որ ամբողջովին կիսում է նրա հայացքները», 23 տոկոսը շարունակելու է աջակցել երկրի նախագահին, «քանի դեռ նա երկիրը տանում է ժողովրդավարական ճանապարհով», ևս 17 տոկոսը աջակցում է Պուտինին, քանի դեռ «այլընտրանք չկա»։

Հարցմամբ ընդգրկվածների 42 տոկոսը նշել է, որ անկեղծորեն հավատում է՝ Պուտինը ուզում է, որպեսզի ռուսաստանցիները բարեկեցիկ կյանքով ապրեն, սակայն այս գործում, ըստ նրանց, նախագահին խանգարում են կաշառակեր չինովնիկները։

Հարցումները վկայում են, որ Պուտինի չափազանց բարձր վարկանիշն այսօր կապված է առաջին հերթին Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ։

Հարցվածների 70 տոկոսը նշել է, որ ճանաչում է երկրի նախագահին, գիտի նրա մասին ամեն ինչ, և միայն 25 տոկոսն է ասել, որ քիչ բան գիտի նախագահի մասին։

Ինչ վերաբերում է Պուտինի անձի պաշտամունքին, ռուսաստանցիների շուրջ 40 տոկոսն ասում է, որ նման երևույթ այսօր չկա, 10 տոկոսն էլ դժվարանում է պատասխանել, 31 տոկոսն ասել է, որ այսօր նման միտում կա, և միայն 19 տոկոսն է վստահ, որ այսօր Ռուսաստանում գոյություն ունի Պուտինի անձի պաշտամունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG