Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել, թե էբոլայի վիրուսը կարող է տարածվել ամբողջ աշխարհով, եթե դրա դեմ արդյունավետ պայքար չմղվի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շուրջ 4.5 հազար մարդ է մահացել այս վիրուսից, հիմնականում՝ Արևմտյան Աֆրիկայում։
ԱՄՆ-ի տարածքում արձանագրվել է էբոլայից մահվան մեկ դեպք և վարակման երկու դեպք, մի քանի տասնյակ մարդ էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։