Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունում քննարկվել են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու աշխատանքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և առաջիկա քայլերի վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, և սեղմ ժամկետում ներկայացնել հաշվետվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG