Մատչելիության հղումներ

ՊՆ փոխնախարարը ընդունել է ֆրանսիացի դիվանագետին


Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակին, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Կարևորվեց շփման գծում վստահության ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվող միջոցառումների իրագործումը` հրադադարի ռեժիմի խախտումների բացառման նպատակով»,- հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող ռազմական կրթության, ռազմական բժշկության և խաղաղապահ գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG