Մատչելիության հղումներ

Նախագահը զորակոչի և զորացրման մասին հրամանագիր է ստորագրել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։

Կառավարությունը այս հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ընդունի հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG