Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին։ Վերջինս Հայաստանում է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առկա բարձր մակարդակն ու ինտենսիվ շփումները նպաստավոր դաշտ են ստեղծում երկու երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար:

Զրուցակիցները անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ, քննարկել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափով ընթացող համագործակցությունը:

Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորել է Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական ջանքերն ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG