Մատչելիության հղումներ

ԼՂ Ազգային ժողովի նախագահը այցելում է Բրյուսել


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։

Ղարաբաղի խորհրդարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նույն օրը Ղուլյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի՝ 1988-1991 թվականներին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին նվիրված «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսին, որը կազմակերպվել էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից:

Միջոցառմանը, որին մասնակցել են Եվրախորհրդարանի անդամներ, Բելգիայի հայ համայնքի և Բրյուսելում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ելույթ են ունեցել Բելգիայում և Եվրամիությունում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Աշոտ Ղուլյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, այնուհետև իր գրքի ստեղծման պատմությունն է ներկայացրել հեղինակը։

Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջորդի Սեբաստիայի և Էռնեստ Մարագալի հետ (Եվրոպայի Ազատ դաշինք, «Կանաչներ» խմբակցություն)։ Քննարկվել են, մասնավորապես, Ղարաբաղի քաղաքական համակարգի զարգացմանը, միջազգային խորհրդարանական կապերին և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG