Մատչելիության հղումներ

Ռուսաստանից հերթական զինվորական պատվիրակությունն է ժամանել Հայաստան


Հայաստանի Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Այսօր Հայաստան են ժամանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները՝ զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցը երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014 թվականի պլանի շրջանակներում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG