Մատչելիության հղումներ

logo-print

Բախում Ուկրաինայի Ռադայի շենքի առջև


Ուկրաինա - Ցուցարարների և իրավապահների բախումը Գերագույն ռադայի շենքի մոտ, Կիև, 14-ը հոկտեմբերի, 2014թ․

Ուկրաինա - Ցուցարարների և իրավապահների բախումը Գերագույն ռադայի շենքի մոտ, Կիև, 14-ը հոկտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի խորհրդարանի շենքի առջև բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, երբ մի քանի ցուցարարներ փորձել են մտնել շենք՝ հրելով իրավապահներին:

Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Հերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոտ հինգ տասնյակ մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժին:

Ցուցարարները Գերագույն ռադայից պահանջում են օրակարգում ընդգրկել Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանի դիմադրության շարժման կազմակերպությունների՝ Ուկրաինական ազգայնական կազմակերպության և Ուկրաինական ապստամբ բանակի անդամներին ազգային հերոսներ ճանաչելու մասին օրինագիծ:

Ազգայնականների մի մասը սոցիալական ցանցերի միջոցով հերքել են իրենց մասնակցությունը ցույցին:

Անտոն Հերաշչենկոն այս գործողությունների ետևում տեսնում է Ռուսաստանի Դաշնությանը, որը, ըստ նրա, սադրիչ գործողություններ է իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG