Մատչելիության հղումներ

Օբամա․ ԱՄՆ-ի և դաշնակիցների նպատակն է ոչնչացնել ԻՊ-ն


ԱՄՆ նախագահը 21 երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ, «Էնդրյուս» ռազմաբազա, Մերիլենդ նահանգ, 14-ը հոկտեմբերի, 2014թ․
ԱՄՆ նախագահը 21 երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ, «Էնդրյուս» ռազմաբազա, Մերիլենդ նահանգ, 14-ը հոկտեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային խորապես մտահոգում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայի Քոբանի քաղաքում: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է աշխարհի 21 երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում և ավելացրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է օդային հարձակումներ իրականացնել այս տարածքում:

«Իսլամական պետության» դեմ պայքարը երկար է տևելու», - ասել է Օբաման և շեշտել, որ ԱՄՆ-ի և աջակիցների նպատակն է ոչնչացնել խմբավորումը, որպեսզի այն այլևս սպառնալիք չդառնա աշխարհի որևէ կետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG