Մատչելիության հղումներ

ԵՏՄ ստեղծման պայմանագիրը վավերացրեց նաև Ղազախստանը


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացման մասին օրենքը:

Նմանատիպ օրենք անցած շաբաթ ստորագրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ հոկտեմբերի 3-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Համաձայն այս պայմանագրի՝ Եվրասիական տնտեսական միությունը կգործի արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանը Մինսկի գագաթնաժողովի ժամանակ ստորագրեց տնտեսական այս դաշինքին անդամակցելու պայմանագիրը:

Ղրղըզստանի նախագահը հույս է հայտնել, որ իր երկիրը կմիանա ԵՏՄ-ին մինչև տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG