Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ռուսաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետը


Ռուսաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ Յու.Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Հայաստան` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և Հայաստանի զինված ուժերի ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Այցը Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014 թվականի պլանի շրջանակներում է:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաև Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը` ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG