Մատչելիության հղումներ

Քրեական գործ իրանցու մահվան փաստով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հոկտեմբերի 13-ին ժամը 00:10 թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծրակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը Իրանի քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։

Նույն ժամին, Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրից ներքև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի տղաներ խփել են ազգությամբ պարսիկ մի անձի և փախել։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG