Մատչելիության հղումներ

Հայաստանի դեմ խաղում Դեշամը փորձարկումներ կկատարի


Հայաստան-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ՝ այսօր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը «Հանրապետական» մարզադաշտում մամուլի ասուլիս է անցկացրել:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, որ անկախ Հայաստանի ընտրանու կադրային խնդիրներից, պատրաստվում է մի շարք փորձարկումներ կատարել: Ըստ Դեշամի Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում հանդես եկող հավաքականների կեսը, եթե ոչ ավելին, կարող են պայքարել եզրափակիչ փուլ անցնելու համար:

Ֆրանսիայի ընտրանին նույնպես ունի խնդիրներ կապված խաղացողների ֆունկցիոնալ պատրաստականության հետ: Կարիմ Բենզեման և Էլյակիմ Մանգալյան ընդհանուր խմբում չեն մարզվի: Դեշամը կփորձի խնայել Բենզեմային՝ հաշվի առնելով նրա վնասվածքը:

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի ընտրանու մեջ նախորդ տարիների համեմատ աճ է տեսնում: - «Փոփոխություններն ակնհայտ են: Այժմ Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստներ հանդես են գալիս Եվրոպայում: Փոխվել է թիմի մարտավարությունը, այժմ նրանք 5 ֆուտբոլիստներով են պաշտպանությունում խաղում: Նախորդ խաղին էլ՝ Սերբիայի դեմ պայքարում Մխիթարյանի և Ղազարյանի բացակայության պայմաններում, հարձակման գծում խաղում էին Մարկոսը, Մանուչարյանը և Սարկիսովը»,- նշել է Դեշամը:

Ֆրանսիայի հավաքականը, լինելով Եվրո2016-ի կազմակերպիչ երկիր, ընտրական մրցաշարում խաղում է հաշվարկից դուրս։

Հայաստան - Ֆրանսիա ընկերական հանդիպումը տեղի կունենա վաղը ժամը 20։00-ին։

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG