Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմանավերը բարեկամական այցով Իրանում են


Ռուսական ռազմածովային ուժերի նավերից, արխիվ
Ռուսական ռազմածովային ուժերի նավերից, արխիվ

Ռուսաստանի Դաշնության Կասպիական նավատորմիղի երկու ռազմանավեր`«Դաղստան»-ն ու «Գրադ Սվիյաժսկ»-ը, Ղազախստանի հետ համատեղ զորավարժություններից հետո այսօր բարեկամական այցով ժամանել են Իրանի հյուսիսում գտնվող Էնզելի նավահանգիստ:

Այստեղ ռազմանավերը դիմավորել են իրանցի պաշտոնյաները, ինչպես նաև Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ջաղարյանը:

Էնզելիից ռուսական ռազմանավերը բարեկամական այցով կուղևորվեն Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG