Մատչելիության հղումներ

ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարները հանդիպում են Երևանում


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Երևանում անցկացվում է ԱՊՀ-ի պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստը, որի մասնակիցներին՝ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորությամբ, այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը կարևորել է միգրացիայի ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ երևանյան նիստում ընդունվելիք որոշումները դրական ազդեցություն կունենան ԱՊՀ-ի տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման տեսանկյունից:

Ռոմոդանովսկին, իր հերթին, ներկայացրել է խորհրդի գործունեությունն ու հերթական նիստի օրակարգային հարցերը, ընդգծելով, որ խորհրդի աշխատանքը նպատակաուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում գործակցության համակարգմանը, մարդկանց համար ժամանման երկրում աշխատանքի և կեցության արժանապատիվ պայմանների ապահովմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG