Մատչելիության հղումներ

Բունդեսթագի նախագահ․ ԼՂ խնդրի ռազմական լուծումը անթույլատրելի է


Լուսանկարը՝ ԱԺ փոխնախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ ԱԺ փոխնախագահի գրասենյակի

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

Հանդիպման ժամանակ խոսելով հայ - թուրքական հարաբերությունների մասին՝ Ազգային ժողովի փոխնախագահը անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարևան երկրի հետ նախապայմաններով խոսելը և Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը:

ԱԺ-ի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում:

Բունդեսթագի նախագահը, իր հերթին, անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG