Մատչելիության հղումներ

Մորալեսը երրորդ անգամ ընտրվեց Բոլիվիայի նախագահ


Բոլիվիայի նախագահ Էվո Մորալես, արխիվ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալես, արխիվ

Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը և իր «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը տոնում են հաղթանակը նախագահական ընտրություններում, ըստ նախնական հաշվարկների՝ Մորալեսը հաղթել է՝ ստանալով ձայների 60 տոկոսը։

Արդեն երրորդ անգամ ընտրվող, 2006 թվականից նախագահ Մորալեսը Բոլիվիայի առաջին բնիկ նախագահն է, նա նախկին ակտիվիստ է, իսկ նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը ձևավորվել է բնապահպանական պայքարում։

Մորալեսի հաղթանակը պայմանավորված է 2006-ից հետո երկրում գրանցված տնտեսական աճով։ Նա երկրի բնական պաշարներից ստացված գումարներն ուղղել է սոցիալական ծրագրերի, ճանապարհների և դպրոցների կառուցմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG