Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ՄՖԿ տնօրենի հետ


Հայաստանի վարչապետի և ՄՖԿ գլխավոր գործադիր տնօրենի հանդիպումը, լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Հայաստանի վարչապետի և ՄՖԿ գլխավոր գործադիր տնօրենի հանդիպումը, լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Վաշինգտոն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա գործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել են ավելի քան 320 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում: «Մեր երկիրը վերջին տարիներին գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները Հայաստանի կառավարության քաղաքականության օրակարգի առանց­քային ուղղություններից են, և Կառավարությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած հանձնառություններին: Նա կարևոր է համարել, որ ՄՖԿ-ն ավելացրել է իր մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը, կարևորելով գործակցությունը Հայաստանի հետ, արձանագրել է իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ շարունակելու են աջակցել և ծրագրեր իրականացնել հանքարդյու­­նա­բերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի և այլ ոլորտներում, մեծացնել ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում:

Վաշինգտոնում Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG