Մատչելիության հղումներ

Երեկ ժամը 18-ի սահմաններում Վարդենիս քաղաքում անհայտ անձի կողմից ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի 32-ամյա բնակիչ Արման Մանուկյանը, որը ժամը 19:30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ 34-ամյա Սասուն Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը, փոխանցում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG