Մատչելիության հղումներ

Իսլամիստ ծայրահեղականները ուրբաթ օրը գրավել են Քոբանի քաղաքը պաշտպանող քրդերի շտաբը:

Քրդերը արդեն երկու շաբաթ պաշտպանում են քաղաքը, բայց վերջին օրերին իսլամիստները հաջողության են հասնում: Ամերիկյան օդուժի ռմբահարումները նրանց չեն կանգնեցնում: Պենտագոնի ներկայացուցիչները ասել են, որ առանց ցամաքային գործողությունների հնարավոր չէ կանգնեցնել ծայրահեղ իսլամիստ զինյալների գրոհները:

Թուրք սիրական սահմանին գտնվող Քոբանի քաղաքի մոտ Թուրքիան ուժեղացրել է սեփական սահմանի պաշտպանությունը, բայց իսլամիստների դեմ ռազմական գործողությունների չի դիմում: Չորս գիշեր շարունակ Թուրքիայի խոշոր քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ իշխանություններից պահանջելով օգնության հասնել սիրիացի քրդերին, բայց իշխանությունները ճնշել են ցույցերը, մոտավորապես երեք տասնյակ ցուցարար է զոհվել:

Վերջին լուրերով իսլամիստները գրավել են Քոբանի քաղաքի մոտավորապես 40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG