Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի Պատրիարքն այցելել են Ծիծեռնակաբերդ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հուշահամալիրում կատարվել է հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների հոգիների հանգստության համար, փոխանցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG