Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սերբիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սերբիայի նախագահն իր հերթին վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը Տոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության: Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG