Մատչելիության հղումներ

Հայկական միրգը, բանջերեղենը «կարող են ռուսական շուկայում զբաղեցնել Մոլդովային պատկանող տեղը»


Հայկական մրգերը, բանջերեղենը և կոնյակը կարող են ռուսական շուկայում զբաղեցնել նախկինում Մոլդովային պատկանող տեղը։ Այսպիսի կանխատեսում է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը։

«Եթե մենք դիտարկենք մրգեր և բանջարեղեն ապրանքատեսակները, ապա շատ ցուցանիշներով Հայաստանն ու Մոլդովան նման են»,- ասել է նա։

Վալովայայի կարծիքով՝ «իհարկե, հիմա նշանակալի շահեկան վիճակում են հայտնվում հայկական արտադրողները, քանի որ նրանք սկսում են ապրանք արտահանել առանց նույն որակավորման լրացուցիչ վերահսկողության»։

Նախարարն ընդգծել է , որ տվյալ պարագայում չկա որևէ քաղաքականություն, և բիզնեսն ինքն է որոշում ինչն է ավելի ձեռնտու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG