Մատչելիության հղումներ

Էմիլ Բաբայանը՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ


Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը այսօրվա նիստում նախագահ է ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին:

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը, համաձայն օրենքի, ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժինն իր հաղորդագրությունում նշում է նաև, որ մինչ օրս ակադեմիայի խորհուրդը նախագահել է Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG