Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը


Էջմիածնի Մայր Տաճարը
Էջմիածնի Մայր Տաճարը

Այսօր երեկոյան, հրավերով Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, եռօրյա այցով Հայաստան կժամանի Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ երկրորդը:

Վաղն առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգիստ հայ և ասորի նահատակների համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագի ավարտին, քույր եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ կկատարվի աղոթքի արարողություն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG