Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրին տեղափոխել են հիվանդանոց


Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում նիստի ժամանակ, արխիվ

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը տեղափոխվել է Ժնևի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին հայտնել է 90-ամյա երգչի՝ այս երեկո Ժնևում նախատեսված համերգի կազմակերպիչ Opus One շվեյցարական ընկերությունը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, Opus One-ի հաղորդագրությունում ասված է, որ Ազնավուրը հիվանդանոց է տեղափոխվել կանխարգելիչ նկատառումներով՝ վերջին օրերին վարակված լինելու պատճառով: Ընկերությունը չի հստակեցրել, թե ինչ վարակի մասին է խոսքը:

Opus One-ը չեղարկել է Ազնավուրի համերգը և խոստացել լուծում գտնել՝ տեղափոխելով միջոցառումը ավելի հարմար ժամկետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG