Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը ստորագրել է «լյուստրացիայի» օրենքը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրում է «լյուստրացիայի» օրենքը, Կիև, 9-ը հոկտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրում է «լյուստրացիայի» օրենքը, Կիև, 9-ը հոկտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է «լյուստրացիայի» օրենքը, որը սեպտեմբերին վավերացրել էր երկրի Գերագույն ռադան։

Օրենքը նախատեսում է, այսպես ասած, մաքրել իշխանության օղակները, ստուգել պաշտոնյաների հավատարմությունը Կիևին ու բացահայտել ռուսամետ անջատողականներին աջակցող պաշտոնյաներին։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ասել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այսպես կոչված մաքրման գործընթացը կսկսի իր գերատեսչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG