Մատչելիության հղումներ

Վարչապետը մեկնում է ԱՄՆ


Վարչապետ Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Միացյալ Նահանգներ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տարեկան լիագումար նիստին, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ ՀԲ-ի, ԱՄՀ-ի և միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ:

Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի դեսպանությունում կմասնակցի Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը, կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG