Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան բացառում է միակողմանի ցամաքային օպերացիայի անցկացումը Սիրիայում


Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում ցամաքային զորքեր մտցնել Հյուսիսային Սիրիա` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ օպերացիա անցկացնելու նպատակով, քանի որ «դա իրատեսական մոտեցում չէ»:

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում:

ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիայի ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները ԻՊ զինյալների դեմ: Նա, սակայն, նշել է, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ չեզոքացնել զինյալների սպառնալիքը, և «բոլոր տարբերակները, այդ թվում ցամաքային օպերացիաների իրականացումը, պետք է հաշվի առնվեն»:

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG