Մատչելիության հղումներ

logo-print

Արտգործնախարարները քննարկել են ԱՊՀ զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է Մինսկում կայացած Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Խորհրդի օրակարգը ներառում էր շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում նաև` հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ, փոխանցում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

Նախարարների խորհրդում քննարկվել է հումանիտար բնագավառում 2015-2016թ.թ. ԱՊՀ շրջանակներում իրականացվելիք համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվական, գրահրատարակչության բնագավառներում շուրջ 200 միջոցառումների կազմակերպում։

Խորհրդի մասնակիցները որոշել են գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ շնորհել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին։

Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել ապօրինի միգրացիայի դեմ հակազդեցության բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների 2015-2019թթ. համագործակցության ծրագիրը։ Նախարարներն անդրադարձան ԱՊՀ մասնակից երկրների արտաքին սահմանների պահպանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության հարցերին։

Արտգործնախարարները քննարկել են ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքը։

Նախարարները որոշել են ԱՊՀ արտգործնախարարների հաջորդ նիստն անցկացնել 2015թ. ապրիլին՝ Ղրղըզստանի Օշ քաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG