Մատչելիության հղումներ

Նազարբաևը հանդիպում է Եվրամիության ղեկավարների հետ


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր Բրյուսելում հանդիպում է Եվրամիության ղեկավարների հետ։ Ենթադրվում է, որ Ղազախստանը և Եվրամիությունը կստորագրեն «Ընդարձակ համագործակցության պայմանագիր», որի վրա աշխատել են մոտ չորս տարի։

Եվրամիությունը ցանկանում է սերտ հարաբերություններ հաստատել Կենտրոնական Ասիայի ամենախոշոր տնտեսությունը և Ռուսաստանի տնտեսական առաջատար գործընկերը համարվող Ղազախստանի հետ։

Վերլուծաբանների համոզմամբ, Նազարբաևը փորձում է քաղաքական-տնտեսական հավասարակշռություն ապահովել՝ ընդարձակելով համագործակցությունը ոչ միայն նախկին խորհրդային պետությունների, այլև Արևմուտքի և Չինաստանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG