Մատչելիության հղումներ

Սարգսյանն ընդունել է Եվրամիություն - Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին


Սերժ Սարգսյանը ընդունել է ԵՄ - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, 9-ը հոկտեմբերի, 2014թ․
Սերժ Սարգսյանը ընդունել է ԵՄ - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, 9-ը հոկտեմբերի, 2014թ․

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին:

Ողջունելով Թեոխարուսին՝ Սարգսյանն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունների խորացմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը:

Էլենի Թեոխարուսը վստահեցրել է, որ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբը շարունակելու է ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG